Էստոնիայի իշխանությունները որոշել են մինչև 2027 թվականը Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության փաթեթ տրամադրել։ Այդ մասին Տալլինում հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։
Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի շրջանի օդային տարածքում օդային 10 թիրախ են խոցել։ Այդ մասին հայտարարել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նախնական տվյալներով՝ կա 2 տուժած։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 4-ի երեկոյան Ղրիմի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք:
Այս գիշեր ռուսական զորքերը հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքը։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող «Ալռոսա» ընկերությունների խմբի և դրա գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևի նկատմամբ: Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի մամլո հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը ինչպես 2024 թվականին, այնպես էլ հետագա տարիներին կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին։
Ռուսաստանին կստիպեն պատասխան տալ իր ռազմական հանցագործությունների համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել ռազմական բախումների թուլացման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։
Դեկտեմբերի 21-ի գիշերը ռուսական զորքերը Shahed տեսակի անօդաչուներով հարձակվել են Կիևի վրա։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։